Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենիի ավտոշարասյան վրա հարձակման հետ կապված ձերբակալվածների թվում են երկրի խորհրդարանի երեք անդամներ, նշված է Facebook-ում հրապարակված ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Արուա շրջանում երկուշաբթի՝ սպանված Իբրահիմ Աբիրիգիի փոխարեն խորհրդարանի նոր անդամի ընտրության վերջին օրը: Հաղորդվում է, որ հարձակվողները անկախ թեկնածու Կասիանո Վադրիի կողմնակիցների թվից էին:

«Ձերբակալվել են մեծ թվով կասկածյալներ, ներառյալ հետեւյալ անձինք՝ թեկանածու Կասիանո Վադրի, խորհրդարանի անդամներ Փոլ Մվիրու, Ջերալդ Կարուխանգա, Ռոբերտ Սենտամու Կիյագուլանյի եւ խորհրդարանի նախկին անդամ Մայքլ Մաբիկե»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Անվտանգության ծառայությունը միջամտել է, երբ հարձակվողները կոտրել են ավտոշարասյան մեքենաներից մեկի պատուհանի ապակին: Կոնֆլիկտի թեժացումից խուսափելու համար իրավապահները ստիպված էին դիմել արցունքաբեր գազի եւ կրակոցների: Հաղորդվում է, որ միջադեպի հետաքննությունը շարունակվում է: