Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլուզման հետեւանքով մահացածների թիվը հասել է 22-ի, հայտնել է Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների փոխնախարար Էդոարդո Ռիկսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սա ողբերգություն է, իսկական աղետ»,- ասել է նա Rainews24-ի եթերում՝ հավելելով, որ 8 մարդ վնասվածքներ է ստացել: