Ջենովայի մոտակայքում գտնվող ավտոմոբիլային կամրջի փլուզման հետեւանքով մահացածների թիվը հասել է մոտ 30-ի: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ՆԳՆ ղեկավարի եւ Իտալիայի փոխվարչապետ Մեթեո Սալվինիի հայտարարությունը:
Նա նաեւ հաղորդել է միջադեպի հետեւանքով բազմաթիվ տուժածների մասին, սակայն նրանց կոնկրետ էիվը չի նշել:

Ավելի վաղ Autostrade per l'Italia կազմակերպությունը, որը սպասակում է երկրի ճանապարհային ենթակառուցվածքները, հաղորդել էր երեքշաբթի օրը փլուզված կամրջի վրա տարվող վերանորոգման աշխատանքների մասին: Համապատասխան հայտարարությունտեղադրվել էր կազմակերպության կայքում: