Բելգիայում անհայտ անձինք Մենեն քաղաքի LAR արդյունաբերական գոտու պահեստից տարել են մոտ 950 հազար եվրո արժողությամբ 300 փայտե տախտակ Red Bull էներգետիկ ըմպելիքով, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով դատախազությանը եւ Het Laatste Nieuws թերթին:

Դատախազի խոսքով` գողերը գործել են պրոֆեսիոնալ: Նրանք շրջանցել են տեսախցիկների վերահսկման համակարգը, եւ մի քանի ուղեւորություններից հետո ըմպելիքով մոտավորապես 300 տախտակ են տարել, ինչը համարժեք է 11 բեռնատարի: Հանցագործներին ընդհանուր պահանջվել է մոտ 12 ժամ:

«Հատկանշական է, որ, չնայած անվտանգության բոլոր միջոցառումներին, նման բան տեղի է ունեցել մեր հաճախորդներից մեկի հետ: Մեր հաճախորդների եւ գործընկերների հետագա մատակարարումը չի վտանգվի», - հրատարակությունը մեջբերում է Jet Import- ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բեթենսի խոսքը, որը ըմպելիքի խոշորագույն մատակարարներից մեկն է: Դատախազությունը սկսել է հետաքննությունը: Ընկերությունը քննությանը տրամադրել է բոլոր ապրանքների սերիական համարները: