Հուլիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը նաեւ նախընտրական քարոզարշավի ոչ պաշտոնական սկիզբն է ազդարարելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն այդ հանրահավաքով մի քանի խնդիր է լուծում. բացի այն, որ դա 100 օրվա հաշվետվությունն է, երկրորդ գլխավոր խնդիրներից է՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին աշխարհին ցույց տալ, որ Փաշինյանը նույն աջակցությունն ունի՝ զանգվածներ ցույց տալով: Շատերը դա անվանում են ուժի ցուցադրում: Ես կարծում եմ, որ սա կլինի քարոզարշավի բավական ուժեղ մեկնարկ, որովհետեւ բավական լուրջ զանգված է հավաքվելու: Դրան գումարած՝ լայֆ ռեժիմը եւ միանգամից մարդիկ կներքաշվեն պայքարի մեջ»,- ասաց նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք է նախաձեռնել: Մինչ այդ էլ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր քաղաքապետի թեկնածուի պաշտոնում դերասան Հայկ Մարությանի առաջադրման մասին:

Տարոն Մարգարյանը հրաժարական էր ներկայացրել հուլիսի 9-ին: Երեւանի ավագանին հուլիսի 16-ին չկարողացավ քաղաքապետ ընտրել. քվորում չկար, քանի որ ՀՀԿ-ն ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել եւ բոյկոտել էին նիստը:

Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու նախագիծը ՀՀ կառավարություն կներկայացվի օգոստոսի 16-ին: