Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձին ներգրավված են երկու բարձրաստիճան զինվորականներ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը եւ գլխավոր դատախազ Թարեք Սաաբին:

Նրա խոսքով, երկուշաբթի դատարանում հայտնվել էին երկու անօդաչուների պայթյունների ենթադրյալ կասկածյալները:

Նախագահին անօդաչու սարքով սպանելու փորձը կատարվել էր օգոստոսի սկզբին Կարակասում՝ ելույթի ժամանակ: Մադուրոն եւ երկրի բարձրագույն ղեկավարության անդամները չէին տուժել:

Ներկայումս գործով կասկածյալների թիվը գերազանցել է 20-ը, նրանցից 10-ը ձերբակալված են, այդ թվում ընդդիմադիր Խուան Ռեկեսենսը:Եվս մեկ կասկածյալ՝ խորհրդարանի անդամ Խուլիո Բորխեսը, Կոլումբիայում է գտնվում: