Թուրքական իշխանությունները ԱՄՆ-ի պատժամիջոցներին ի պատասխան կհրաժարվեն օգտագործել ամերիկյան շինանյութերը, հայտարարել է երկրի Շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրատ Կուրումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ երեքշաբթի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը բոյկոտելու է ամերիկյան էլեկտրոնային արտադրանքները:

«Այսուհետ նախարարության կողմից իրականացվող բոլոր շինարարական աշխատանքներում չեն օգտագործվի ԱՄՆ-ի շինարարական նյութերը: Նման որոշումը կայացվել է ԱՄՆ իշխանությունների կողմից փոխարժեքի  շահարկումներին ի պատասխան», - ասվում է նախարարի հայտարարության մեջ: