Բրյուսելը քննարկում է Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարան Լեհաստանի դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը: Այս մասին DW-ի փոխանցմամբ, ասվում է երեքշաբթի՝ օգոստոսի 14-ին Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Բրյուսելի նման կոշտ մտադրությունների պատճառը Լեհաստանում արդարադատության համակարգի բարեփոխումն է:

Հուլիսին Լեհաստանում ուժի մեջ է մտել օրենք, որով դատավորներին կարող են վաղաժամկետ թոշակի ուղարկել: Դա կարող է հանգեցնել Գերագույն դատարանի գործող դատավորների 40 տոկոսի հրաժարականին: Դատարանների հաստիքում կմնան միայն նրանք, ովքեր տրամադրել են բժշկական փաստաթղթեր եւ ստացել պետության ղեկավարի համաձայնությունը: Օրենքը նաեւ ենթադրում է, որ Լեհաստանի արդարադատության նախարարըկարող է նախաձեռնել հրաժարականը եւ Գերագույն դատարանի դատավորներ նշանակել:

ԵՄ-ում կարծում են, որ նման օրենքը խաթարում է դատական մարմինների անկախության սկզբունքը, ներառյալ դատավորների անփոփոխելիությունը: