Իտալացի փրկարարները Ջենովայի մոտակայքում երեքշաբթի Մորանդի փլված կամրջի հարակից շենքերի բնակիչներին տարհանել են: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ANSA գործակալությանը:

«Կամրջի այլ մասերի փլվելու վտանգ կա, ուստի մենք շրջակա  բոլոր շենքերից մարդկանց տարհանեցինք», - ասել է փրկարարներից մեկը:

Վերջին պաշտոնական տվյալներով, որը ներկայացնում է La Repubblica թերթը, ողբերգության զոհերի թիվը կազմել է 35 մարդ, զոհերի թվում մեկ երեխա կա: Տուժածների թիվը 14 է, նրանցից հինգի վիճակը ծայրահեղ է գնահատվում:

Երեքշաբթի Ջենովայի մոտակայքում ավտոմեքենաների համար նախատեսված կամուրջ էր փլվել, որով արագընթաց մայրուղի է անցնում: