Իտալական Ջենովայում Մորանդի կամրջի փլուզման պատճառը օբյեկտի տեխնիկական սպասարկման թերություններն էին: Kommersant.ru-ն հաղորդում է, որ այս մասին Sky Tg24 հեռուստաալիքի եթերում հայտնել է Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Դանիլո Տոնինելին:

Վերջին տվյալներով  Ջենովայում կամրջի փլուզման հետեւանքով մահացել է 35 մարդ: Նրանք բոլորը կործանման պահին գտնվում էին մեքենաներում, որոնք ընկել էին 50 մ բարձրությունից:

Մորանդի կամուրջը բացվել էր 1967-ին: 2016-ին այն վերակառուցել էին: Կամուրջը հատում է գետը եւ երկաթուղին, ինչպես նաեւ կամուրջի տակ բնակելի տներ են գտնվում: