ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները ստանձնել է Վահան Կոստանյանը: Վերջինը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ որոշումը կայացվել է կուսակցության վարչության այսօրվա նիստում:

«Քաղաքացիական պայմանագրի այսօր կայացած վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այսուհետ կատարելու եմ կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները»,- գրել է նա: