Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը կառավարությանն եւ ֆինանսների նախարարությանն առաջարկել է ավիաընկերություններին մասամբ փոխհատուցել լրացուցիչ ծախսերը, որոնք առաջացել են վառելիքի գների աճի պատճառով: Այս մասին հայտարարել է տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մասնավորապես, վառելիքի գների աճի պատճառով այս տարի ավիաընկերությունների կորուստը 50 մլրդ ռուբլի է գնահատվում, առաջարկվում է փոխհատուցել 22.5 մլրդ-ը: Դիտրիխը կարծում է, որ դա կօգնի կանխել ավիատոմսերի գների աճը:

«Այդ հարցը ներկայում դիտարկվում է: Քննարկումներ են տեղի ունեցել անցյալ շաբաթ»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ 2018 թվականի արդյունքներով ավիավառելիքը, ընդհանուր առմամբ, թանկացել է 30%-ով: