Ֆրանսիական France 2 հեռուստաալիքի ղեկավարությունը խոստովանել է, որ իրենց խմբագիրները աշխարհի առաջատար երկրների նախագահների ամառային հանգստի մասին ռեպորտաժում սխալ են թույլ տվել՝ հաղորդելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վագրերի որսի սիրահար է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Valeurs actuelles-ին:France 2-ի եթերում օտարերկրյա պետությունների ղեկավարների ամառային հանգստի մասին ռեպորտաժը հեռարձակվել էր օգոստոսի 10-ի երեկոյան թողարկման ժամանակ:

Թույլ տված սխալին ուշադրություն են դարձրել սոցցանցերում, որից հետո համացանցում վեճեր են սկսվել այս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ:

Ավելի ուշ պարզվել է, որ լուսանկարն արվել է դեռ 2008 թվականին: ՌԴ նախագահը եւ գիտնականների խումբն այդ ժամանակ մեկնել էր անտառային արշավախմբի, որի ժամանակ հետազոտողների թակարդում հայտնվել էր 5-ամյա էգ վագրը:

Փորձելով դուրս գալ ծուղակից՝ կենդանին քիչ է մնացել փախնի գիտնականներից եւ այդ ժամանակ Պուտինը պնեւմատիկ հրացանից, որը լիցքավորված էր քնաբեր ամպուլայով, կրակել էր վագրին: