ԱՄՆ-ի Բրիստոլ նահանգում գինու եւ օղու խանութի աշխատակիցները թույլ չեն տվել արջին ներս մտնել, հաղորդում է на  NBC Connecticut-ը:

Կենդանին թափառել է կայանատեղիում եւ հայտնվել խանութի մոտ: Ավտոմատ դռները արձագանքել են նրա մոտենալուն եւ բացվել են: Արջը մտել է, բայց չի կարողացել ներսում հայտնվել, քանի որ վաճառողները հասցրել են փակել երկրորդ դռները:

Արդյունքում կենդանին մնացել է նախամուտքում: Քիչ անց խանութի առջեւ գնորդ է հայտնվել:  Ծեր տղամարդն անհոգ մտել է նախամուտք, որից հետո վաճառողները նրան ներս են մտցրել  եւ նորից փակել դռները: Միայն այդ ժամանակ տղամարդը նկատել է գիշատիչին: