Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ Ջենովայում կամուրջի փլուզման արդյունքում զոհվել է 22 մարդ, եւս 16-ը վիրավորվել են: Այս մասին նա հայտնել է Ջենովա այցի ժամանակ, հաղորդել է  Rai News 24 հեռուստաալիքը:

«Այս պահին թիվն արդեն շատ բարձր է. 22 զոհ, 16 վիրավոր, որոնցից 9-ը գտնվում են ծանր վիճակում, բայց, ցավոք, որքան ես կարող եմ դատել, ավելի շատ զոհեր կարող են լինել», - ասել է Կոնտեն:

Ընդ որում Լիգուրիայի իշխանությունները Twitter-ում հաղորդել են 26 զոհի մասին:

«Զոհվածների թիվը պաշտոնապես հասել է 26-ի, 23-ը տեղում է զոհվել,  մեկը վերակենդանացման բաժանմունքում է, երկուսը դեպքի վայրից են գտնվել»:

Նշվում է, որ 15 մարդ վիրավորվել է, որոնցից  9-ը ծանր վիճակում են:

Ավելի վաղ La Repubblica թերթը հաղորդել էր 35 զոհի եւ 14 վիրավորների մասին: