Մոսկվայում 80 տարեկանում մահացել է գրող Էդուարդ Ուսպենսկին, որը հայտնի է «Քեռի Ֆյոդորը, շունը եւ կատուն» եւ «Կոկորդիլոս Գենան եւ նրա ընկերները» գրքերով: Այս մասին հաղորդել է գրողի դուստր Իրինան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցավոք, Էդուարդ Նիկոլաեւիչը մահացել է: Ավաղ»-ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրողի մոտ չարորակ նորագոյացություն է հայտնաբերվել: Օգոստոսի 9-ին Մոսկվայի բժշկական շրջանակներում աղբյուրը հայտնել էր, որ Ուսպենսկին տանը կորցրել է գիտակցությունը, նրան անհապաղ բժշկական օգնություն է պահանջվել: