Իտալիայի Ջենովա քաղաքում կամուրջի փլուզումից հետո երկրի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ իշխանությունները կզբաղվեն ամբողջ երկրում կամուրջների եւ թունելների անվտանգության ստուգումներով, հայտնում է Reuters–ը։

Ջենովայի մոտ կամուրջի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 38 մարդու։ 16 հոգի գտնվում են հիվանդանոցում, նրանցից 12-ի վիճակը գնահատվում է ծանր։  

Փլուզման հետեւանքով կամուրջից ընկել են շուրջ 30 մեքենաներ, սակայն թե քանի մարդ կարող է հիմա գտնվել ավերակների տակ, հայտնի չէ։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին, փլուզման հետեւանքով տասնյակ մարդիկ են հայտնվել ավերակների տակ։