ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը պնդում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը պետք է տեսնել իրավական, ոչ թե քաղաքական դաշտում։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով ասուլիսի տապալմանը՝ պատգամավորը կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, այլ հնարավորություն կունենա իր դիրքորոշումը հրապարակային հայտնելու համար. «Իսկ խոսքի ազատության մասով տարբեր կազմակերպություններ, քաղաքական թիմերի ներկայացուցիչներ կարող են իրենց պիկետներն ու ակցիաներն իրականացնել»։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է:

Ռոբերտ Քոչարյանի կողմից  հրավիրված մամուլի ասուլիսը տապալվեց մի խումբ ցուցարարների կողմից։