Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ քաղաքացին ահազանգել էր «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության թիվ 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են: Նշենք, որ այս մասնաշենքում բացի առողջապահության նախարարությունից այլ նախարարություններ եւս կան:

Քաղաքացին սպառնում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը. աշխատողներին տարհանում են