ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 15-ին, կազմել է 483.02 դրամ՝ նվազելով 0.01 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.97 դրամ (նվազել է 3.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 614.45 դրամ (նվազել է 2.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.23 դրամ։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 235.82 դրամ, ոսկի՝ 18,641.16 դրամ, պլատին՝ 12,641.24 դրամ: