Լոնդոնում մարդկանց վրաերթի ենթարկած տղամարդը կալանավորվել է երկու հանցագործությունների կասկածանքով, այդ թվում՝ սպանության փորձի համար, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Տղամարդը, որը ծագումով Սուդանից Բրիտանայի քաղաքացի է, զինված ոստիկանների կողմից  ձերբակալվել է դեպքի վայրում։ Նրան  կալանավորել են ահաբեկչության պատրաստման, իրականացման եւ հրահրման կասկածանքով»,–ասված է հայտարարությունում։ Սքոթլանդ Յարդում նաեւ հավելել են, որ վրաերթի ենթադրյալ մեղավորը հետագայում կրկին կալանավորվել է սպանության փորձի համար։

29-ամյա տղամարդը, որի անունը մամուլում նշվում է որպես Սալիհ Խաթեր, Սքոթլանդ Յարդի տեղեկություններով, շարունակում է մնալ կալանքի տակ Լոնդոնի հարավային հատվածում գտնվող ոստիկանության բաժնում։