Հնդկաստանը նախատեսում է մինչեւ 2022 թվականը առաջին կառավարվող թռիչքն իրականացնել դեպի տիեզերք, հայտարարել է վարչապետ Նարենդրա Մոդին, փոխանցում է AP–ն։

Նրա խոսքով՝ Հնդկաստանը Ռուսաստանից, ԱՄՆ–ից ու Չինաստանից հետո կդառնա չորրորդ երկիրը, որն այդ «սխրանքը» կկատարի։ Մոդին նշել է, որ տիեզերագնացը կարող է լինել կին կամ տղամարդ՝ հավելելով, որ մի քանի օր առաջ փորձարկվել է տիեզերանավը, որը տիեզերք կհասցնի տիեզերագնացներին։

Առաջին հնդիկը, որը տիեզերք է թռչել, Ռակեշ Շարման է, որը 1984 թվականին եղել է խորհրդային տիեզերանավի անձնակազմի կազմում։