Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել երրորդ սեռի մասին օրինագիծը: Օրինագիծը թույլ է տալիս միջսեռական անձանց ID-ում իրենց սեռը նշել որպես «divers», այսինքն՝ խառը կամ տարբեր: Մինչեւ վերջերս նման մարդիկ կարող էին գրանցվել առանց սեռը նշելու, փոխանցում է DW- ն:

Օրինագիծը հետեւել է տարվա սահմանադրական դատարանի որոշմանը, որի համաձայն, գրանցման գործող համակարգը խախտում է անձի իրավունքներն ու հակախտրական օրենքները:

Դատարանը վճիռ է կայացրել գործով, որում հայցվորը անհաջող կերպով փորձում էր գրանցման ռեեստրում իր սեռը փոխարինել երրորդ սեռով: Դատարանում  եզրակացության էին հանգել, որ իշխանությունները պետք է կամ բոլորովին հրաժարվեն գենդերային նույնականացումից, կամ թույլ տան մարդկանց նման իրավիճակներում «այլ դրական բառ նշել իրենց սեռի համար, որը չի համապատասխանում տղամարդուն կամ կնոջը»: