Կատարը Թուրքիային ֆինանսական ճգնաժամի պատճառով 15 միլիարդ դոլարի չափով ուղիղ ներդրումներ է խոստացել:

Ինչպես հաղորդում է AP-ն, Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրներին վկայակոչելով, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ շեյխ Թամիմ բին Համադ ալ Տանիի հետ հանդիպման ժամանակ, վերջինս խոստացել է 15 մլրդ դոլարի ուղիղ ներդրումներ կատարել Թուրքիայի տնտեսության մեջ:

Հանդիպման ընթացքում Էրդողանը եւ Ալ Տանին պատրաստակամություն են հայտնել բոլոր ոլորտներում պետությունների միջեւ կապերը զարգացնել:

Նշենք, որ Անկարան Պարսից ծոցի հարեւանների հետ վեճի ժամանակ աջակցել էր Դոհային: Անցյալ տարվա հունիսին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը խզել էին Կատարի հետ դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները՝ նրան աջակցության մեջ մեղադրելով: Հարաբերությունների վերականգնման համար պետությունները ի թիվս այլ կետերի պահանջում էին Կատարից դուրս բերել թուրքական բազան: Թուրքիան սակայն ավելացրել էր Կատարում իր ռազմական բազայի թվաքանակը: