Մեքսիկայի իշխանությունները 1.56 մլն դոլարի պարգեւատրում են խոստանում Նեմեսիո Օսեգերա թմրաբարոնի մասին տեղեկության համար, որը ԱՄՆ հերոին մատակարարող կարտելի ղեկավարն է, հաղորդում է  Reuters-ը:

Օսեգերան, որը ավելի հայտնի է  որպես «Էլ Մենչո», համարվում է Մեքսիկայի ամենահայտնի թմրաբարոնը  Խոակինից հետո (Էլ Չապո):

Ավելի վաղ ԱՄՆ-ում Էլ Մենչոյին համար 1 թշնամի էին անվանել եւ նրա ավազակախմբին մեղադրել էին «չափից շատ բռնություն» կիրառելու մեջ՝ հերոինի առեւտրում իրենց մասնաբաժինը ընդլայնելու համար: ԱՄՆ-ն 5 մլն դոլար է առաջարկում Էլ Մենչոյի մասին տեղեկության համար:

Նրա «Jalisco Nueva Generacion» կարտելը համարվում է ամենահզորներից մեկը, որը աշխատում է Միացյալ Նահանգներում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, Եվրոպայում եւ Ասիայում:

Մայիսին Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել էին Օսեգերայի կնոջը կարտելի  փողերի լվացման մեղադրանքով: