Վերլուծաբան Մինգ-Չի Կուոն (Ming-Chi Kuo) կարծում է, որ Apple-ի ծառայությունները, լրացված իրականության տեխնոլոգիաները, ակնոցը, ինչպես նաեւ ֆիրմային ավտոմեքենան թույլ կտան ընկերությանը մի քանի տարուց շուկայական կապիտալիզացիան մինչեւ 2 տրիլիոն դոլար հասցնել:

Չնայած նրան, որ շատերը կարծում են, որ Apple-ը հրաժարվել է իր մեքենան թողարկելու գաղափարից եւ զբաղվում է միայն անօդաչու վարման տեխնոլոգիայով, Մինգ-Չի Կուոն համոզված է, որ Project Titan-ը դեռեւս գտնվում է մշակման փուլում: Նրա գնահատմամբ, Apple-ի անօդաչու մեքենան կթողարկվի 2023-2025 թվականներին:

Վերլուծաբանը նշում է մի քանի պատճառ, թե ինչու Apple-ը կգնա այդ քայլին: Ավտոմոբիլային արդյունաբերությունում նոր տեխնոլոգիաների ակտիվ ներդնում է իրականացվում, իսկ այդ հարցում Apple-ը հայտնի մասնագետ է: Լրացված իրականության տեխնոլոգիայով ավտոմեքենաները զգալի կառանձնանան մրցակիցների ֆոնին: Իսկ Apple-ը կկարողանա էականորեն ավելի լավ իրականացնել մեքենաների, սմարթֆոնների, խելացի ժամացույցների եւ ծառայությունների միջեւ ինտեգրացիան, քան ցանկացած այլ հնարավոր մրցակից այդ շուկայում:

Մինգ-Չի Կուոյի կարծիքով լրացված իրականության ակնոցն ընկերությունը կթողարկի արդեն 2020-ին: