Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Ջենովայում կամրջի փլուզման հետեւանքով, որի զոհ դարձավ առնվազն 39 մարդ, հայտարարել է 12 ամսով արտակարգ դրություն  մտցնելու մասին, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով իտալական լրատվամիջոցներին:

Աղետի հետեւանքների վերացման համար 5 մլն եվրո կհատկացվի:

Բացի այդ երկրում կամրջի փլուզման հետեւանքով զոհերի համար սգո օր կհայտարարեն:

Օգոստոսի 14-ին Ջենովայում ավելի քան 100 մետր բարձրությամբ ավտոմոբիլային կամուրջը փլվել էր: Ողբերգության արդյուքնում վերջին տվյալներով զոհվել է 39 մարդ, 16-ը՝ վիրավորվել: