Շտեմարանների հիման վրա անցկացվող քննություններն անգիրի վրա հիմնված գիտելիքի ստուգման ձեւ են: Այս մասին այսօր` օգոստոսի 15-ին Կասկադում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես պարոն Գյուրջինյանին խնդրել եմ, ինքն ունի քննության անցկացման մի տարբերակ, առաջիկա օրերին մենք դա կքննարկենք եւ, ամենայն հավանականությամբ, այլ տարբերակ կլինի: Հեղափոխությունը կրթական համակարգի համար մի փոքր անհարմար ժամանակահատվածում տեղի ունեցավ, քանի որ նոր կրթական տարուց առաջ փոփոխություններ անելը հղի է ավելի լուրջ կատակլիզմներով, այնպես որ՝ փոփոխությունները հանրակրթության ոլորտում մեկ տարվա մեջ կլինեն»,- ասաց նախարարը: