Բրիտանուհուն մինչեւ կյանքի վերջ արգելել են ընտանի կենդանիներ պահել այն բանից հետո, երբ նրա տանը «սարսափելի պայմաններում» ապրող տասնյակ շներ ու կատուներ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է AP-ն:

Ջանեթ Օքսլադը 20 շաբաթ ժամկետով ազատազրկման է դատապարտվել կենդանիների բարեկեցության մասին օրենքը խախտելու համար: Նրա տանը 38 շուն եւ 18 կատու են հայտնաբերել, որոնք սարսափելի պայմանների պատճառով առողջական խնդիրներ են ունեցել:

Ջանեթը նաեւ ստիպված կլինի 2.000 ֆունտի չափով տուգանք վճարել: