ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետ է կանչել ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանի գաղտնի տեղեկատվության հասանելիության թույլտվությունը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Թրամփը Բրենանին մեղադրել է նրանում,  որ նա գաղտնի փաստաթղթերին մուտք ունենալու հնարավորությունն օգտագործում է ԱՄՆ ներկայիս վարչակազմի քաղաքականության նկատմամբ երկպառակություն եւ քաոս առաջացնելու նպատակով:

Բացի այդ, Սանդերսը լրագրողներին ասել է, որ գնահատվում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ գաղտնիքներին մուտք ունենալու հնարավորությունը: Դրանց թվում են ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին եւ ԱՄՆ ազգային հետախուզության նախկին ղեկավար Ջեյմս Կլեպպերը: