ԱՄՆ-ում հայտնաբերվել է առաջին վաճառված սերիական Ford Mustang-ը, որը պատկանում է Գեյլ Վայզին: Ավտոմեքենան ձեռք է բերվել 1964 թվականի ապրիլի 15-ին (այսինքն Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսում նրա շնորհանդեսից երկու օր առաջ) 3,447 դոլար 50 ցենտով: Այժմ այն Hagerty ապահովագրական ընկերության կողմից գնահատվում է 350-450 հազար դոլար, փոխանցում է Motor-ը՝ հղում կատարելով Detroit Free Press-ին:

54 տարի առաջ Կլիդիս եւ Հելեն Բրաունները իրենց Գեյլ դստեր հետ եկան Ford-ի վաճառողի մոտ նրա համար մեքենա ընտրելու եւ նվիրելու համար: Այսպիսով Գեյլը դարձավ «Մուսթանգի» սեփականատերը:

Գնումից 2 տարի անց Գեյլն ամուսնացավ Թոմ Վայզի հետ: Մեքենան օգտագործվեց 15 տարի՝ անցնելով 68 հազար մղոն, բայց 1979-ին տեխնիկակական անսարքության պատճառով երկար ժամանակ ավտոտնակում մոռացված մնաց: