Իտալիայի Տրեւիոզո նահանգում թեթեւշարժիչային Piper PA-18 Super Cub օդանավը կործանվել է բարձր լարման մալուխին բախվելուց հետո, հայտնում է ANSA գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ օդանավի վթարի հետեւանքով 2 մարդ է զոհվել: Նշվում է, որ օդանավն ընկել է Պյավե գետի հունի մեջ:

Արտակարգ ծառայությունների աշխատակիցները դեպքի վայր են մեկնել ուղղաթիռով: Մինչ հրշեջները հասել են ջախջախված օդանավին, նրա մեջ եղած մարմինները հասցրել են այրվել: