ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը պատրաստվում է 46 մլն դոլար հատկացնել երկրներին, որոնք ընդունում են Վենեսուելայից փախստականներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը:

Նա հավելել է, որ պատրաստ է ֆինանսական օգնություն հատկացնել նաեւ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Այն նախատեսում է նույն նպատակների համար 32 մլն դոլար հատկացնել:

Նա հստակեցրել է, որ Վենեսուելայից փախստականներին ֆինանսական օգնություն կհատկացնեն նաեւ այլ գործակալություններ, հիմնադրամներ եւ ՄԱԿ ծրագրեր: