ԱՄՆ Նյու Հեյվեն քաղաքի այգում առավոտյան մոտ 50 մարդու են հայտնաբերել, որոնք տուժել են թմրանյութերի օգտագործման հետեւանքով, հայտնում է Fox News-ը:

Նշվում է, որ թմրանյութերի գերդոզավորումից տուժածները «ավելի քան 47-ն են»: Նրանք, հավանաբար, տուժել են սինթետիկ մարիխուանայի օգտագործման հետեւանքով:

«Այնտեղ մի տղա կար՝ արահետին պառկած, մարմինը չէր արձագանքում, աչքերը լայն բացված էին: Նա սառած էր»,- ասել է ականատեսներից մեկը:

Այս պահին մահվան դեպքերի մասին տեղեկություններ չկան, սակայն իշխանությունները հայտնել են այնպիսի ախտանշաններով 2 մարդու մասին, որոնք կյանքին վտանգ են սպառնում:

CBS-ն նշել է, որ թունավորվածների թվում տարբեր տարիքի մարդիկ կային: