Երեւանի «Սիլաչի» հյուրանոցում ռումբ տեղադրելու վերաբերյալ  կեղծ ահազանգ տվողը դեռ չի հայտնաբերվել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ օգոստոսի 15-ին ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ ռումբ է տեղադրվելու «Սիլաչի» հյուրանոցում:

«Պարզվել է, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում: Ձեռնարկվում են միջոցառումներ ահազանգ տվողի ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասացին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 15-ին, ռումբի մասին եւս մեկ կեղծ ահազանգ էր ստացվել: Մի քաղաքացի զանգահարել էր «911» ծառայություն եւ հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել նախարարության շենքը: Փրկարարներն արագորեն տարհանել են աշխատակիցներին: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է: