Ավստրալիայի հարավ-արեւելքում Նոր Հարավային Ուելս նահանգում շուրջ 650 մարդ եւ ավիացիայի ավելի քան 40 միավոր է ներգրավված անտառային հրդեհների մարման գործում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գերատեսչության տվյալներով՝ նահանգի տարածքում 81 հրդեհ է մոլեգնում, որից 38-ը դեռ չի հաջողվել չեզոքացնել:

«Մոտ 650 հրշեջ շարունակում են աշխատել հրդեհների մարման համար, նրանց ավելի քան 40 ինքնաթիռ է օգնում»,- նշվում է զեկույցում:
Հրդեհների մարումը բարդանում է ուժգին քամիների պատճառով, մանրամասնել են ծառայությունում: