Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Լիեգմի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Զեյնալյանը Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներից հետաքրքրվել է նաև Ադրբեջանում գերեվարված Տավուշի մարզի Բերդավան համայնքի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի վերաբերյալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործողություններից և խնդրել առավել հաճախակի տեսակցել նրան՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը և այն հանգամանքը, որ նա լինելով քաղաքացիական անձ, Ադրբեջանի կոմից ներկայացվում է որպես զինվորական: