«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ում իրականացվող գործողությունները որոշակի գաղտնիության շրջանակներում են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով ընկերության գրասենյակում իրականացված խուզարկությունը։

«Դիմակավորված անձինք սպասել են դրսում՝ իրենց մեքենաների մեջ, վերջում օգնել են որոշակի փաստաթղթեր տեղափոխելու գործընթացում»,– նշեց նա։

ՊԵԿ նախագահը պարզաբանեց նաեւ, թե ինչու է խուզարկությունն իրականացվել գիշերը. «Դատարանից համապատասխան սանկցիան ուշ ենք ստացել»:

Հիշեցնենք, որ օգոսոստի 15-ին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գրասենյակում։ Առգրավել են փաստաթղթեր, զննել են աշխատակիցների անձնական իրերը։ Գործողություններին մասնակցել է նաեւ հատուկ նշանակության ջոկատը։

Խուզարկություններ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում. ընկերությունում տարակուսած են