Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ իր գլխավորած կառույցը քաղաքական հիմքերով հետապնդումներ չի իրականացնում:

Լրագրողների հետ զրույցում Օսիպյանը շեշտեց, որ ոստիկանությունը ղեկավարվում է բացառապես օրենքով: «Ես եւ ինձ վստահված կառույցը որեւէ քաղաքական կամ այլ հայացքների համար հետապնդում չենք իրականացնում: Ամեն ինչ արվում է օրենքի համաձայն, եւ ես միշտ առաջնորդվել եմ օրենքով», - ասաց Օսիպյանը:

Ոստիկանապետի պաշտոնում 100 օրվա ձեռքբերումների Օսիպյանը նախընտրեց չխոսել՝ թողնելով ապագայի համար: Զիջելով խնդրանքներից գոնե նշել կարեւորագույն ձեռքբերումը՝ Վլադիմիր Օսիպյանն ասաց, որ «ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայաստանի ոստիկանությունում կոռուպցիոն դրսեւորումներ չկան»: