Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկություններ չունի  Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գտնվելու վայրի մասին:

Լրագրողների հետ զրույցում Օսիպյանը, պատասխանելով Հարությունյանի նկատմամբ հետախուզության հարցին, նշեց, որ ինքը դեռ տեղեկություններ չունի այդ մասին:

Հիշեցնենք, որ գեներալի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված: