Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունը կանցնի վարորդների գնահատման բալային համակարգին: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նորարարությունը նախատեսվում է ներդնել աշնանը:

Առանց մանրամասնելու՝ Օսիպյանը նշեց, որ բալային համակարգը զսպող գործոն կհանդիսանա եւ կնպաստի կարգապահության բարձրացմանը ավտոճանապարհների վրա եւ ծանր ավտովթարների թվի կրճատմանը: