Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ սկսել են կարգավորվել, Անկարան մտադիր է շարունակել բանակցությունները Եվրամիության հետ վիզային ռեժիմի պարզեցման շուրջ: Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերություններում ճգնաժամի ֆոնին այս նասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը Թուրքիայի նախագահի վարչակազմում, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները: Կանցլերը ընդգծել է Թուրքիայի տնտեսության կարեւորությունը ԳԴՀ-ի համար: Հինգշաբթի օրը հեռախոսազրույցներ են նախատեսված Էրդողանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ: