Անհայտ անձինք կողոպտել են Բելգիայի Լիեժ քաղաքի եպիսկոպոս Ժան-Պիեռ Դելվիլին՝ քահանայից գողանալով ավելի քան 20 հազար եվրո:

«Այո, մենք հաստատում ենք կողոպուտի փաստը»,-  «ՌԻԱ Նովոստի»-ին հինգշաբթի օրը հայտնել են քաղաքային կոմիսարիատում:

Dernier heure թերթի տվյալներով՝ կողոպուտը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան: Եպիսկոպոսի տուն ներխուժած երկու կողոպտիչները մահվան սպառնալիքներով կապել են 67-ամյա հոգեւորականին, նրա եղբորորդուն եւ եկեղեցու սպասավորին և փակել են զգեստապահարանում:

Պարբերականի համաձայն՝ հանցագործները հոգեւորականից արվեստի գործեր, մոտ 20 հազար եվրո եւ եկեղեցական տարա են գողացել:

Հանցագործության փաստով Լիժի դատախազությունը հետաքննություն է սկսել: