Օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի ունեցած 7 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 460-ի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ տարերային աղետի հետեւանքով տուժել է 7,7 հազար մարդ, փլուզվել է գրեթե 72 հազար բնակելի տուն, հարյուրավոր դպրոցներ եւ տասնյակ հիվանդանոցներ: Կղզու 417 հազար բնակիչներ հիմա ժամանակավոր ճամբարներում են՝ նոր երկրաշարժերի հնարավորության պատճառով վախենալով տուն վերադառնալ:

Լոմբոկ կղզում վերջին երկրաշարժը տեղի էր ունեցել ուղիղ մեկ ամիս առաջ, երբ հուլիսի 5-ին գրանցվել էին 6,6 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ, որոնց հետեւանքով զոհվել էր ավելի քան 380 մարդ, իսկ 1 հազարից ավելին տուժել էր: