Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը կարծում է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերից չի բխում երկրից դուրս գալ փորձելը:

Լրագրողների հետ զրույցում ՀՔԾ ղեկավարը նշեց, թե չի կարծում, որ Քոչարյանը կփորձի դա անել: «Տվյալ դեպքում խափանման միջոց չի ընտրվել: Սակայն եթե փորձի հեռանալ, դա կգնահատվի որպես քննությունից թաքնվելու փորձ եւ կկիրառվի խափանման միջոց»,- հիշեցրեց Խաչատրյանը:

Բարդ ձեւակերպված հարցին այն մասին, թե ինչ տարբերություն որտեղ է Քոչարյանը, երբ նրան մտերիմ մարդիկ, որոնց թվում է նաեւ Պուտինը, փորձում են քննության վրա ճնշում գործադրել, ՀՔԾ ղեկավարը պատասխանեց հարցով՝ հարց տվողը նման տվյալներ ունի՞:

Փորձելով պարզել՝ Խաչատրյանն արդյոք կարծում է, որ Քոչարյանը ներգործել է դատարանի որոշման վրա, ՀՔԾ ղեկավարը հայտարարեց, որ առաջնորդվում է ոչ թե կարծիքով, այլ փաստերով, եւ այս թեմայով մտադիր է խոսել, երբ ապացույցներ կունենա: