Որոշումն այն մասին, թե ինչ չափով պետք է հրապարակվի տխրահռչակ «0038» հրամանը, ընդունում է Պաշտպանության նախարարությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը:

Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ հրամանն ամբողջությամբ չի հրապարակվում, Խաչատրյանը հայտարարեց, որ հրամանը տվել է պաշտպանության նախարարը (Միքայել Հարությունյանը), ուստի այն հրապարակելու իրավունքը այս գերատեսչությանն է պատկանում»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, ըստ ՀՔԾ-ի՝ հրամանը ստորագրել է պաշտպանության նախարարը՝ ի կատարումն գերագույն գլխավոր հրամանատարի առաջադրած խնդրի: Սահմանադրության համաձայն՝ այդպիսին հանդես էր գալիս նախագահը:

ՀՔԾ ղեկավարը նաեւ հայտնեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը փաստացի պատկանող գործարանում հայտնաբերված զենքի եւ սպառազինության փորձաքննությունը շարունակվում է, ստուգվում են բոլոր վարկածները՝ կապված 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին որոշ զինված խմբերի մասնակցության հետ: