Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

Քննարկվել են երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաներ, ինչպես նաեւ՝ ընդհանուր ինտեգրացիոն միությունների փոխգործակցության հարցեր, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի շրջանակում: