Համարեք, որ վերադարձել է։ Այդ մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Գեղամ Մանուկյնանի հարցին Ռոբերտ Քոչարյանը վերադառնո՞ւմ է քաղաքականություն, թե՝ ոչ։

«Ինչի՞ են իրար խառնվել, ինչի՞ են խանգարում։ Այլ կարծիք չպետք է մենք ունենանք այս երկրում։ Մենք դիմում ենք բոլորին, նաեւ ձեզ որպես լրագրող, պնդել, որ ամբողջ գործընթացը լինի թափանցիկ»,– ասաց Քոչարյանը։

«Իրենք չեն գնահատում ադեկվատ ձեւով այն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս։ Ես մեծ մտահոգություն ունեմ , երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ինքն իրեն ադապտացնի Հայաստանի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին։ Ամենից վատ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը»,– ասաց Քոչարյանը հեռուստաընկերության հաղորդման անոնսում։

Հաղորդման ամբողջական տարբերակը եթեր կհեռարձակվի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում՝ ժամը 20:55-ին: