Deutsche Telekom հեռահաղորդակցական կոնցեռնը եւ Deutsche Bahn երկաթուղային ընկերությունը դադարեցնում են իրենց գործունեությունն Իրանում՝ Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների հետ կապված մտավախությունների պատճառով, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Wirtschaftswoche-ը:

Պարբերականի համաձայն՝ Deutsche Telekom-ը (պետական բաժնեմասը՝ 32 տոկոս) դադարեցրել էր իր գործունեությունն իրանական շուկայում դեռ մայիս ամսին: Deutsche Bahn-ը (պետության մասնակցությունը՝ 100 տոկոս) նախատեսում է դուրս գալ Իրանում իրականացվող ծրագրերից սեպտեմբեր ամսվա վերջին, իր գնահատմամբ՝ «բանկային ընթացակարգերի փոփոխության» պատճառով: Կոնցեռն այժմ մասնակցում է երկու նախագծերի Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Բացի այդ, Adidas սպորտային ապրանքների արտադրողը որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագիրն Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ ամերիկյան պատժամիջոցների հետ կապված մտավախությունների պատճառով: