Միացյալ Նահանգները մեկուսացրել է իրեն՝ դուրս գալով Իրանի միջուկային համաձայնագրից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է PressTV–ը։

«Այսօր ԱՄՆ–ի ամենամտերիմ դաշնակիցները, բացառությամբ մեր հարեւաններից մի քանիսի, այլեւս չեն համաձայնեցնում իրենց գործողությունները Վաշինգթոնի հետ»,–ասել է Զարիֆը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ելքը Գործողությունների համատեղ համապարպակ պլանից (ԳՀՀՊ) համաշխարհային մակարդակով ազդել է երկրի մեկուսաման վրա։

Զարիֆը նշել է, որ ԱՄՆ–ն փորձում է հոգեբանորեն ազդել Իրանի հետ՝ հավելելով, որ աշխարհը պատրաստ չէ հետեւել ԱՄՆ–ին։